Լեռնային Ղարաբաղի հայերը ունեն վերադարձի իրավունք. Դըկոտինյին՝ ադրբեջանցի պաշտոնյային
29 Հուլիսի 2024, 11:05
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր էջում արձագանքել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի գրառմանը, որ քննադատել է France 2-ի հեռարձակումը։
«Պարոն դեսպան, օրենքում չկան «լավ տղաներ», ինչպես Դուք եք նշում։ Լեռնային Ղարաբաղի հայերը իրավունքի կրողներ են, որը ճանաչվել է Արդարադատության դատարանի կողմից՝ սկսած վերադարձի իրավունքից։ Եվ դատարանի որոշումները պարտադիր են»,- գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: