Սիմֆերոպոլում ծաղիկներ են խոնարհել Հովհաննես Այվազովսկու հուշարձանին
29 Հուլիսի 2024, 21:22
Հուլիսի 29-ին՝ աշխարհառչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 207-ամյակի օրը, Սիմֆերոպոլում ծաղիկներ են դրել Այվազովսկի եղբայրների հուշարձանին։ Այս մասին հայտնում է Ղրիմի հայկական ընկերության տելեգրամյան ալիքը։
Գեղանկարիչ, բարերար, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս և պատվավոր անդամ Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականի հուլիսի 29-ին Թեոդոսիայում, որտեղ հիմնել է արվեստի դպրոց և պատկերասրահ, որը հետագայում կտակել է քաղաքին: Նրա եղբայրը՝ Գաբրիել Այվազովսկին, հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս էր։
Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը։