Արփինե Չոբանյանը՝ «Таврида.АРТ» փառատոնի հաղթող
30 Հուլիսի 2024, 19:05
Երիտասարդ բազմազգ արվեստի «Таврида.АРТ» փառատոնն ամփոփել է «Երիտասարդներ. դրամաշնորհներ» մրցույթի արդյունքները: Այս տարի փառատոնն անցկացվել է հուլիսի 26-28-ը։
Մրցույթի հաղթող է դարձել նաև Արփինե Չոբանյանի (Վոլգոգրադի մարզ) «Պատանի գիտնական» գիտակրթական նախագիծը: Արփինեն ստացել է 500 000 ռուբլի։
Այս տարի մրցույթի հաղթող է ճանաչվել 29 մարդ Ռուսաստանի 23 շրջանից: Ընդհանուր առմամբ ներկայացվել է 242 դիմում: Նախնական գնահատումից և նախապաշտպանությունից հետո հանրային պաշտպանության է դուրս եկել 132 նախագիծ։ Մրցույթի փորձագիտական հանձնաժողովն արդյունքում առաջարկել է 29 նախագիծ։
«Երիտասարդներ. Դրամաշնորհներ» մրցույթն անցկացվում է «Таврида» արվեստի կլաստերի հարթակում 2015 թվականից։ Մինչև օրս հաղթող է ճանաչվել ավելի քան 1200 մարդ։ Այս տարվա փառատոնի առանցքային թեման Ռուսաստանի բազմազգ լինելն է։