Սպերցյանն առաջիկա օրերին կհեռանա «Կրասնոդար» ՖԱ-ից. Arménie Football
31 Հուլիսի 2024, 00:30
«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանը մոտ օրերս պետք է հեռանա ռուսական ակումբից, հայտնում է Arménie Football-ը:
«Եվրոպայում պայմանագիր կնքելու նրան տրված հնարավորությունն ավելի իրական է, քան երբևէ»,- գրել է աղբյուրը՝ չնշելով այլ տեղեկություն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական «Լանսը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար առաջարկ է կատարել, սակայն մերժում է ստացել «Կրասնոդար»-ից:
24-ամյա Սպերցյանը «Կրասնոդար» ՖԱ-ի գլխավոր թիմի կազմում խաղում է 2021 թվականից։ Նրա արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո, ռուսական ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: