Արսեն Զախարյանը վճռական է տրամադրված «Ռեալ Սոսյեդադ»-ի հիմնական կազմի խաղացող դառնալու հարցում

31 Հուլիսի 2024, 18:31

Սպորտ

Մոսկվայի «Դինամո»-ի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Գաֆինը պատմել է, որ ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը գոհ է «Ռեալ Սոսյեդադ»-ի պայմաններից և լի է իսպանական թիմի հիմնական կազմի խաղացող դառնալու վճռականությամբ:

«Ինձ թվում է, որ նախորդ մրցաշրջանում Արսենը փորձում էր հարմարվել նոր պայմաններին, թիմին և թիմակիցներին։ Հույս ունեմ, որ նոր մրցաշրջանում նա կդառնա «Ռեալ Սոսյեդադ»-ի առաջատարը։ Հաջողություն եմ մաղթում Զախարյանին։ Մենք նրա հետ շփվում էինք, երբ նա գալիս էր։ Արսենը գոհ է այն պայմաններից, որոնք այժմ ունի, լի է լավատեսությամբ և վճռականությամբ՝ դառնալու Ռեալ Սոսյեդադի հիմնական կազմի խաղացող», — ասել է Գաֆինը: