Թուրքիան այսօր իր պայմաններն է թելադրում Հայաստանին․ Մհեր Աբրահամյան

Տպավորություն է՝ Թուրքիան է որոշում, թե իրեն երբ է նպատակահարմար հանդիպել Հայաստանի հետ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց թուրքագետ Մհեր Աբրահամյանը։

«Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը ես բանակցություններ չէի անվանի, քանի որ սա կարծես թուրքական օրակարգի թելադրումն է Հայաստանին, և Արցախի կորուստն ավելի ամրապնդեց այդ օրակարգը, և Թուրքիան այսօր իր պայմաններն է թելադրում Հայաստանին։ Տպավորություն է՝ Թուրքիան է որոշում, թե իրեն երբ է նպատակահարմար հանդիպել Հայաստանի կամ պահեստային ներկայացուցիչների հետ։ Եվ այսօր սահմանին տեղի ունեցավ փոքր հանդիպում, որը ևս վկայում է թուրքական օրակարգի մասին, քանի որ առաջ քաշված երրորդ երկրի քաղաքացիների անցումը սահմանով շատ կասկածելի իրականություն է, և Թուրքիան կարծես թե փորձում է սրանով լուծել մի խնդիր»,- նշեց Աբրահամյանը։

Պատասխանելով հարցին, թե ովքեր են այդ երրորդ երկրի քաղաքացիները, թուրքագետը նշեց․

Ադրբեջանցիները ևս հանդիսանում են երրորդ երկրի քաղաքացիներ, և Թուրքիան դա կարող է օգտագործել, որ ադրբեջանցիներն ու նրանց մեքենաները, կամ տարատեսակ ահաբեկչական կազմակերպությունների անդամներ, որոնք բուծվում են Թուրքիայում, անցնեն Հայաստան, և այդ կերպ լուծվեն այն նպատակները, որոնք ունի Թուրքիան կապված տարածաշրջանի հետ։ Այս ամենից հետո այսօրվա հանդիպումն անվանել բանակցություններ, կարծում եմ՝ սխալ է։ Սա օրակարգի և պայմանների թելադրում է Հայաստանին»։

Հիմա եթերում