Խամենեին հավասարակշռված պատասխան կտա Իսրայելին. Իրինա Ֆյոդորովա

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Միջին և Մերձավոր Արևելքի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Իրինա Ֆեդորովան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը:

Փորձագետի խոսքով՝ Իրանը բավականին սթափ է գնահատում իրավիճակը, հասկանում է, որ գործողությունների սրումը կհանգեցնի իրադարձությունների անկանխատեսելի զարգացումների Մերձավոր Արևելքում՝ ընդհուպ մինչև Իսրայելի կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը:

«Այս պահին Իրանը մտածում է, թե ինչպես արձագանքի։ Երբ Սիրիայում Իրանի գլխավոր հյուպատոսությունը գրոհի ենթարկվեց, և Դամասկոսում սպանվեցին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան պաշտոնյաները, Իրանը պատասխանեց՝ հարվածներ հասցնելով Իսրայելի տարածքին՝ նախապես երրորդ երկրների միջոցով նախազգուշացնելով, որ նման հարված կհասցվի։

Եվ այդպիսով զոհերի թիվն այդ ժամանակ գրեթե հասցվել է նվազագույնի։ Այսինքն՝ Իրանը այն ժամանակ պատասխանեց Իսրայելի տարածքին ուղիղ հարվածով, բայց խիստ սահմանափակ՝ նախազգուշական միջոցներ ձեռնարկելով իրավիճակը չվատթարացնելու, Միջին և Մերձավոր Արևելքում պատերազմի սրման չհանգեցնելու համար, քանի որ սա սպառնում է տարածաշրջանային պատերազմով, իսկ միգուցե և տարածաշրջանից դուրս երկրների ներգրավմամբ։

Հուսով եմ, որ Իրանը զսպվածություն կցուցաբերի, պատասխան կտա, բայց պատասխանը կլինի սահմանափակ և զանգվածային զոհերի չի հանգեցնի։ Որովհետև Իրանը բավականին սթափ է գնահատում իրավիճակը և հասկանում է, որ գործողությունների էսկալացիան կհանգեցնի անկանխատեսելի զարգացումների Միջին և Մերձավոր Արևելքում՝ ընդհուպ մինչև Իսրայելի կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը»,- ասել է Ֆեդորովան։

Ըստ փորձագետի՝ Հանիայի մահը ահաբեկչական բնույթի գործողություն է։

«Եկեք սպասենք և տեսնենք, թե Իրանի զսպվածությունն ինչ արդյունք կտա։ Բացի այդ, մենք պետք է հասկանանք, որ Իրանում ամենևին էլ պարզ իրավիճակ չէ, երկրի ներսում դիմակայություն է ընթանում բարեփոխիչների, լիբերալ և պահպանողական կուրսի կողմնակիցների միջև։ Դա շատ ակնհայտ էր նախագահի ընտրությունների ժամանակ։ Իսկ Իրանի գերագույն առաջնորդը այդ հարցը շատ կշռադատված կլուծի, որպեսզի Իսրայելին պատասխանելիս թույլ չտա Իրանի ներքին իրավիճակի վատթարացում։

Իհարկե, դա բեսպրեդել է։ Ես կարծում եմ, որ բոլորը դա գնահատում են որպես բեսպրեդել։ Այն երկիրը, որն նման բնույթի գործողություններ է ձեռնարկում, դա համարվում է ահաբեկչություն։ Դա բոլոր միջազգային նորմերի խախտում է, որոնք դեռ գոյություն ունեն»,- եզրափակել է Ֆեդորովան։