Ախալքալաքում անցկացվել է շախմատի առաջնություն

02 Օգոստոսի 2024, 11:54

Սպորտ

Ախալքալաքում անցկացվել է շախմատի մունիցիպալ առաջնություն։ Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով և խորհրդանշական մրցանակներով։ Տեղեկությունը հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Մրցաշարին մասնակցել է 24 շախմատիստ։ Մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.

I տեղ՝ Ռաֆիկ Գուրջանյան
II տեղ՝ Արտաշես Պապիկյան
III տեղ՝ Գիորգի Մետրևելի: