Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի Նովգորոդի «ԳաստրոԱՄԱՌ» փառատոնին
03 Օգոստոսի 2024, 16:56
Նովգորոդ քաղաքի Կրեմլի այգում այսօր կանցկացվի «ԳաստրոԱՄԱՌ» փառատոնը, որտեղ համալսարանականները քաղաքի բնակիչներին և հյուրերին կներկայացնեն իրենց հայրենիքը՝ Հայաստանը։
Փառատոնի ճաշացանկի հիմնական ուտեստը լինելու է հայկական ազգային խոհանոցի խորհրդանիշներից մեկը՝ դասական քյուֆթան։
Մնացած հյուրասիրությունները կազմակերպիչները գաղտնի են պահում, որպեսզի բոլորը կարողանան գալ և անձամբ գնահատել դրանք: Միջոցառման հյուրերին կներկայացվի երկրի մասին հետաքրքիր պատմություն, կլինի ազգային տարազի շնորհանդես, վարպետության դաս, ավանդական խաղեր, վոկալ և գործիքային կատարումներ: