Էդգար Սևիկյանը վերադարձել է «Ֆերենցվարոշ»-ի կազմ և կխաղա Չեմպիոնների լիգայում

06 Օգոստոսի 2024, 18:14

Սպորտ

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սեւիկյանն ընդգրկվել է «Ֆերենցվարոշ»-ի հայտացուցակում դանիական «Միտյուլանդ»-ի դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի խաղերի համար: Այս մասին գրում է sportball24.com-ը:

Սևիկյանն ու Ֆորտյուն Բասսին հայտացուցակում փոխարինել են Բարնաբաշ Վարգային և Օուսու Կվաբենային:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց էր թողել որակավորման երկրորդ փուլը: Նա նաև չի խաղացել Հունգարիայի առաջնության առաջին տուրերում։ Սակայն Սևիկյանն արդեն շարքերում է և թիմի հետ մեկնել է Դանիա։