Փաշինյանի համար սխալների ընդունումը հավասարազոր է քաղաքական ինքնասպանության. Պյոտր Կոլչին

06 Օգոստոսի 2024, 22:15

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժություններին Հայաստանի մասնակցությունից հերթական հրաժարումը:

«Փաշինյանի վարչակազմը (ՀՀ վարչապետ) շարունակում է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու իր կուրսը։ Քաղաքականության այս ուղղությունն արդեն վարչապետի համար դարձել է ուղենիշ՝ հասարակության ուշադրությունը շեղելով աշխարհաքաղաքական և սոցիալական որոշակի խնդիրներից։ Փաշինյանը դեռ փորձում է արդարացնել իր աշխարհաքաղաքական պարտություններն այլ դերակատարների գործողությամբ կամ անգործությամբ, ինչն, իհարկե, իրականության հետ քիչ կապ ունի, բայց նրա համար արտաքին քաղաքական սխալներն ընդունելը հավասարազոր կլինի քաղաքական ինքնասպանության։ Այդ պատճառով այդ կուրսը շարունակվում է, շարունակվում են նաև որոշակի սադրիչ գործողություններ Ռուսաստանի նկատմամբ», — ասել է Կոլչինը։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի կողմից նման սադրիչ գործողությունները ջրի երեսին մնալու միակ գործիքն են։

«Ես ենթադրում եմ, որ մեծամասամբ ամպագոռգոռ հայտարարությունների, նման շատ ցուցադրական մերժումների միջոցով Փաշինյանը փորձում է ինչ-որ կերպ ակտուալացնել Երևանի և Մոսկվայի միջև երկխոսության խնդիրը և երկխոսություն սկսել՝ ներկա պայմաններում իր համար որոշ նախապատվությունների շուրջ բանակցելու համար։Սահմանազատման խնդիրն արդեն ավելի մեծ չափով վերացել է տեղեկատվական դաշտից, իսկ մարդկանց շեղել առկա խնդիրներից պետք է։ Ուստի նման սադրիչ, դիվանագիտական ակտերը դառնում են միակ գործիքը Փաշինյանի վարչակազմի համար՝ ջրի երեսին մնալու համար», — եզրափակել է Կոլչինը։