Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ կերգի Փարիզի «Օպերա Բաստիլ»-ում և Վիեննայի պետական օպերայում

09 Օգոստոսի 2024, 20:30

Մշակույթ

ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ ելույթ կունենա Փարիզի «Օպերա Բաստիլ»-ում և Վիեննայի Վիեննայի պետական օպերայում։

Փարիզում օպերային երգիչը հանդես կգա Վերդիի «Ռիգոլետտո» օպերայում Մանտուայի դուքսի դերերգով, իսկ Վիեննայում՝ Նեմորինոյի («Սիրո ըմպելիք») դերեգով:
Այնուհետև 2024-25 թատերաշրջանում կվերադառնա Լոնդոնի թագավորական Քովենթ Գարդեն թատրոն «Եվգենի Օնեգին»-ով (Լենսկի), հանդես կգա Բավարիայի պետական օպերայում Նեմորինոյի («Սիրո ըմպելիք») և Ալֆրեդոյի («Տրավիատա»), իսկ Դրեզդենի Զեմպերօպերում Ռոմեոյի («Ռոմեո և Ջուլիետ») դերերգերով։

Հիմա եթերում