Արթուր Դալալոյանը «Տիտաններ» ռեալիթի շոուի եզրափակչում է

10 Օգոստոսի 2024, 00:20

Սպորտ

«Տոկիո 2020»-ի օլիմպիական չեմպիոն և գեղարվեստական մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանը դուրս է եկել TNT-ի «Տիտաններ» ռեալիթի շոուի եզրափակիչ փուլ, որում Ռուսաստանի 99 ուժեղագույններ, այդ թվում՝ օլիմպիական և աշխարհի բազմաթիվ չեմպիոններ, մրցել են 10 միլիոն ռուբլու դիմաց։

«Իհարկե, «Տիտաններ»-ը լայնածավալ և հզոր նախագիծ է: Ես ստիպված էի տալ առավելագույնը, ամբողջ 250%-ը։ Մրցանակային ֆոնդն ավելացնում էր մոտիվացիան, ստիպում էր մի փոքր ավելի շատ փորձել։ Արհեստական ինտելեկտը շատ հետաքրքիր փորձություններ էր հորինում, հաճախ դրանք դժվար էր հաղթահարել։ Երբեմն ստիպված էի պարզապես ատամներով կառչել նախագծից»,- «Գազետա․ռու»-ին ասել է Դալալոյանը:

Նախագծի հաղթողը կորոշվի օգոստոսի 11-ին, մարզիկներին սպասվում է անակնկալ։

Հիմա եթերում