«Միացյալ խաչ» հուշարձանը՝ Երևանում
10 Օգոստոսի 2024, 13:28
Երևանի կենտրոնում է գտնվում հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ խաչ» հուշարձանը:
Չորսուկես մետր բարձրությամբ հուշարձանը փորագրված է մոխրագույն-սպիտակ գրանիտից։ Այն պատկերում է հայ և ռուս ժողովուրդներին մարմնավորող երկու կանացի ֆիգուրներ, որոնք գլուխ են խոնարհել միասնական հավատի խորհրդանիշ խաչի առջև և կարծես պաշտպանում են այն:
Հուշարձանի նյութի և գույնի ընտրությունը համահունչ է նրա իմաստային նշանակությանը, իսկ չափերը նպաստում են նրա մոնումենտալ ընկալմանը: Պատվանդանի վրա փորագրված է «Օրհնյալ է դարերի ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների բարեկամությունը» գրությունը:
Հուշարձանի նախատիպը տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում՝ «Նիկիտյան Դարպասներ» զբոսայգում, ինչպես նաև Մոսկվայում և Երևանում ռուս-հայկական բարեկամության հուշարձանները ժողովրդի մեջ ստացել են «քույրեր» անվանումը:
Հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ճարտարապետներ Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները: