Բաց մարզանք՝ Կրասնոդարի ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքում
11 Օգոստոսի 2024, 11:40
Ռուսաստանում նշվում է Ֆիզկուլտուրնիկի օրը։ Այս տոնի կապակցությամբ Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքը բաց մարզանք էր կազմակերպել Դինի սոցիալ-վերականգնողական կենտրոնի սաների համար:
Երեխաների համար մարզումն անցկացրել է Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի սպորտի վարպետ Արտյոմ Չուկավինը:
Կրասնոդարի երկրամասի ՌՕՈՒ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բաժնի պետ Արմեն Խատայանը կազմակերպության նախագահ Կամո Հայրապետյանի անունից շնորհավորել է երեխաներին: