Իլյա Պապոյանը համերգով հանդես կգա Սանկտ Պետերբուրգում

14 Օգոստոսի 2024, 09:23

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Դ. Դ. Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում սեպտեմբերի 9-ին և 11-ին հայազգի դաշնակահար Իլյա Պապոյանը հանդես կգա անհավանական, տիտանական ծրագրով: Այս մասին գրում է «Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ ընկերություն» կայքը:

Երիտասարդ պետերբուրգցի դաշնակահարը, որն արդեն մեծ համբավ է ձեռք բերել դաշնամուրային արվեստի գիտակների ամենալայն շրջանակներում, ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Ալեքսանդր Տիտովի ղեկավարությամբ: Երկու երեկոյի ընթացքում նա կկատարի Պրոկոֆևի բոլոր հինգ դաշնամուրային և Բախի կոնցերտները։

Սեպտեմբերի 9-ին կհնչեն Բախի 5-րդ, ինչպես նաև Պրոկոֆևի 1-ին, 4-րդ և 3-րդ կոնցերտները։ Սեպտեմբերի 11-ին դաշնակահարը կկատարի Բախի 1-ին ռե մինոր կոնցերտը, ինչպես նաև Պրոկոֆևի 5-րդ և 2-րդ կոնցերտները: