Տիկնիզյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

14 Օգոստոսի 2024, 00:30

Սպորտ

Ռուսաստանի Գավաթի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս հաղթել է Օրենբուրգին:

Հանդիպումն ավարտվել է 3-2 հաշվով՝ հօգուտ մոսկովյան թիմի։

Հանդիպման հաղթական գոլը «երկաթուղայինների» ֆուտբոլիստը խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի փոխանցումից հետո։

«Լոկոմոտիվը» վաստակել է վեց միավոր և գլխավորել մրցաշարային աղյուսակը B խմբում: