Ազատ Գասպարյան․ Մեր անվանի ժամանակակիցը
13 Օգոստոսի 2024, 23:30
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Այսօր՝ օգոստոսի 13-ին, կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է։
Ծնվել է 1943թ.-ին Երևանում։ 1963թ. ավարտել է Երևանի գրադարանային տեխնիկումը, որից հետո մի քանի տարի աշխատել է Երևանի տիկնիկային թատրոնի դերասան:
1070 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1969-71 թվականներին աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1971-80թթ-ինԵրևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, 1980-84թթ-ին Հայկական հեռուստաթատրոնում, 1992-95թթ․` «Մետրո» թատրոնում:
Ազատ Գասպարյանը խաղացել է այնպիսի հայտնի և սիրված ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հեղնար աղբյուր», «Համագյուղացիներ», «Երջանկության մեխանիկա», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ուր ես գնում, զինվոր», «Մեր բակը», «Ուրախ ավտոբուս» և այլն։
Նա հիմնականում կատարում էր երկրորդ պլանի դերեր, սակայն դրանք այնքան հիշարժան ու հետաքրքիր էին, որ հանդիսատեսը չկարողացավ մոռանալ ոչ մի հերոսի, ում մարմնավորում էր դերասանը:
Ազատ Գասպարյանը կյանքից հեռացել է 2013 թվականի օգոստոսի 2-ին: