Հայ աթլետուհի Էլիսոն Հալվերսոնը դարձել է կանանց տասնամարտի աշխարհի չեմպիոն
16 Օգոստոսի 2024, 18:20
31-ամյա մարզուհի Էլիսոն Հալվերսոնը կանանց տասնամարտի աշխարհի առաջին առաջնությունում գրավել է առաջին տեղը:
Փարիզի Օլիմպիական խաղերում Էլիսոնը պետք է լիներ աթլետիկայի Հայաստանի միակ ներկայացուցիչը, սակայն անհայտ պատճառով Հայաստանի օլիմպիական կոմիտեն նրան չի ընդգրկել հավաքականի կազմում: Նրա փոխարեն օլիմպիադա էր մեկնել Երվանդ Մկրտչյանը։
Օլիմպիական խաղերի ժամանակ Էլիսոնը մասնակցել է մեկ այլ մրցաշարի և համաշխարհային ռեկորդ սահմանել տասնամարտի 100 մետր վազքում (11,92 վրկ), ինչպես նաև մի քանի ազգային ռեկորդներ՝ ձողացատկում և 100 մետր արգելավազքում:
Էլիսոն Հալվերսոնը հավաքել է 7236 միավոր՝ առաջ անցնելով Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մարզուհիներից: