Լիմասոլի Սուրբ Գևորգը

16 Օգոստոսի 2024, 12:53

Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:

Լիմասոլի Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1939 թ.-ին: Հողատարածքը, որտեղ կառուցվել է եկեղեցին, գնել, ապա նվիրաբերել է տիկին Սաթենիկ Սուլթանյանը՝ ի հիշատակ հոր՝ Համբարձում Գևորգյանի:

Հանդիսավոր պատարագը մատուցվել է 1940 թվականին, իսկ եկեղեցին օծվել է 1948 թվականին՝ Ղևոնդ արքեպիսկոպոս Չեբեյանի կողմից։

Սուրբ Գևորգ եկեղեցու էլեկտրոնային զանգը տեղադրվել է 1989 թվականին։

Շենքը վերականգնվել է երկու անգամ՝ 2007 և 2015 թթ-ին։ Եկեղեցու հարևանությամբ կառուցվել է նաև Նարեկ դպրոցը, որը վերակառուցվել է 2006 թվականին: Գրեթե ամեն կիրակի դպրոցում պատարագներ են մատուցվում։

Եկեղեցու տարածքում տեղադրվել է շագանակագույն տուֆից պատրաստված խաչքար, որը եկեղեցուն նվիրել է Առաքելյանների ընտանիքը՝ 2008 թվականին: Այժմ Սուրբ Գևորգ եկեղեցու վանահայրը Մաշտոց Աշկարյանն է։

Հիմա եթերում