Քանդակագործ Լյովա Բեհբությանի ցուցահանդեսը՝ Սանկտ Պետերբուրգում

20 Օգոստոսի 2024, 09:21

Մշակույթ

Օգոստոսի 19-ին Սանկտ Պետերբուրգի 20-21-րդ դարերի արվեստի թանգարանում բացվել է քանդակագործ Լյովա Բեհբությանի ցուցահանդեսը։

Քանդակագործի հոբելյանին նվիրված ցուցահանդեսի ցուցադրությունում ընդգրկվել են տարբեր տարիների և տարբեր թեմատիկ ուղղվածության շուրջ քառասուն ստեղծագործություն թանգարանային և մասնավոր հավաքածուներից:

Լյովա Բեյբությանը Սանկտ Պետերբուրգի նշանավոր վարպետ է, բազմաթիվ հուշարձանների հեղինակ, Շտիգլիցի ակադեմիայի մոնումենտալ և դեկորատիվ քանդակագործության ամբիոնի պրոֆեսոր։