Լրացավ Alpha News համահայկական լրատվական ցանցի աշխատանքների առաջին ամիսը
12 Հունիսի 2023, 18:39
Հունիսի 9-ին լրացավ Alpha News համահայկական լրատվական ցանցի աշխատանքների առաջին ամիսը: Ընդամենը այս մեկ ամսվա ընթացքում Alpha News-ին հաջողվեց ուղիղ եթերներ ապահովել ոչ միայն Հայաստանից, այլ նաև մեր Մոսկվայի և Լոս Անջելեսի տաղավարներից։
Մշտապես կապ հաստատվեց Ստեփանակերտի մեր հայրենակիցների հետ:
Ամեն եթերից առաջ մենք հավաքում են բազմաթիվ կարծիքներ ամենից օրակարգային հարցերի շուրջ, մեր հայրենակիցներից, որոնք ապրում են աշխարհի տարբեր կետերում՝ Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Լոս Անջելեսում, Բրյուսսելում, Փարիզում, Պրահայում: Մեր լրահոսում առկա են նորություններ բոլոր մայրցամաքներից, որտեղ ապրում են մեր հայրենակիցները՝ Չիլիից մինչև Ռուսաստան, Ավստրալիայից մինչև Ֆրանսիա:
Կարճ ժամանակում մենք կարողացանք ստեղծել մի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր ընթերցող հաճույքով կգտնի ինչպես բարձր մասնագիտական վերլուծություն, այնպես էլ կհպարտանա աշխարհի տարբեր ծայրերում ապրող իր հայրենակիցների հաջողություններով:
Իսկ Ալֆան շարունակում է ընթանալ առաջ՝ նոր ճանապարհներ բացահայտելով և նոր խոսք թելադրելով ավանդական մեդիաոլորտում: