Ալեքս Սահակյանը՝ Եվրոպայի մինչև 18 տարեկանների արագ շախմատի չեմպիոն

19 Օգոստոսի 2024, 18:48

Սպորտ

Ալեքս Սահակյանը դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն։ Այս մասին հայտնում են ՀՀ Շախմատի ֆեդերացիայից։

Ալեքսն ամբողջ առաջնության ընթացքում մնաց անպարտելի՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր: