ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը նամակ է հղել Լիբանանում հավատարմագրված դեսպաններին Բաքվում կայանալիք COP29-ի վերաբերյալ

19 Օգոստոսի 2024, 13:39

Քաղաքականություն

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը COP29-ի՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի դեմ սկսած արշավի շրջանակներում նամակներ է հղել Լիբանանում հավատարմագրված դեսպաններին:

Մարմինը նամակներ է ուղարկել Լիբանանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Չինաստանի դեսպաններին, Եվրամիության, Իտալիայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Հունաստանի, Դանիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի, Ուրուգվայի, Չիլիի, Արգենտինայի, Կանադայի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի և Մալայզիայի դեսպաններին։