Նաիր Տիկնիզյանը՝ «Լոկոմոտիվ»-ԲԿՄԱ հանդիպման լավագույն խաղացող

20 Օգոստոսի 2024, 13:00

Սպորտ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի և «Լոկոմոտիվ»-ի միջևՌուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Նաիր Տիկնիզյանը։

Մոսկվայում կայացած խաղն ավարտվել է «Լոկոմոտիվ»-ի հաղթանակով։ Հանդիպման վերջում Վլադիսլավ Սարվելիի փոխանցումից հաղթական գոլը խփել է Նաիր Տիկնիզյանը՝ խաղի վերջնական հաշիվը դարձնելով 0:1։

Իր գոլը ֆուտբոլիստը չի տոնել ԲԿՄԱ-ի թիմի նկատմամբ հարգանքից ելնելով, քանի որ նախկինում Տիկնիզյանը հանդես է եկել նրանց կազմում։