Սպորտի վաստակավոր վարպետ Անժելա Գասպարյանը՝ սամբոյի աշխարհի գավաթի հաղթող
20 Օգոստոսի 2024, 13:48
Օգոստոսի 15-ից 16-ը Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Մրցումներին մասնակցել են 14 երկրի ավելի քան 270 մարզիկ։
Մարտական սամբոյում 80 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել սպորտի վաստակավոր վարպետ Անժելա Գասպարյանը։
Անժելա Գասպարյանը սամբիստ է և ձյուդոիստ, սամբոյի Ռուսաստանի առաջնության չեմպիոն և արծաթե մեդալակիր, ձյուդոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Նա սամբոյի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է, ձյուդոյի Եվրոպայի գավաթի մրցանակակիր, Ռուսաստանի սամբոյի և ձյուդոյի սպորտի վարպետ: Անժելան ապրում է Կալինինգրադում։ 2024 թվականի մարտի 7-ին նրան շնորհվել է Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչում։