Նոայի փայլուն հաղթանակը՝ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղում

20 Օգոստոսի 2024, 22:23

Սպորտ

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Նոա»-ն ընդունել է «Ռուժոմբերոկ»-ին։

Հանդիպման 4-րդ րոպեին Պերեյրան ձախ եզրից փոխանցում է կատարել, դարպասապահը որսեցել է գնդակն, ապա բաց թողել, բայց վրա հասած պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն գնդակն ուղարկել է դարպասը՝ երևանյան թիմին առաջ մղելով հաշվի մեջ։

Արդեն 2-րդ խաղակեսում՝ 78-րդ րոպեին, մրցավարը 11-մետրանոց է նշանակել մրցակցի դարպասին, գնդակին մոտեցած Գոռ Մանվելյանն անվրեպ իրացրել է այն՝ հաշիվը դարձնելով 2-0։

Հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին մրցակցի դարպասային հրապարակում խառը իրադրության ժամանակ Մատեուս Այասը 3-րդ գնդակն ուղարկեց «Ռուժոմբերոկի» դարպասը։ Այսպիսով, «Նոան» պատասխան խաղից առաջ խմբային փուլ անցնելու լուրջ հայտ է ներկայացնում։

Այսպիսով, «Նոա»-ն փայլուն հաղթանակ է տարել «Ռուժոմբերոկ»-ի նկատմամբ՝ 3։0 հաշվով։