Մարաշլյանի դուբլն ու «Կոլամբուս Քրյուի» փայլուն հաղթանակը
22 Օգոստոսի 2024, 21:40
Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի լիգայի գավաթի խաղարկության կիասաեզրափակչում ամերիկյան «Կոլամբուս Քրյուն» Դիեգո Ռոսի Մարաշլյանի դուբլի շնորհիվ 3-1 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիային» և դուրս եկել եզրափակիչ։
Ուրուգվայահայ հարձակվողը գոլերը խփել է առաջին խաղակեսում։ 12-րդ րոպեին 26-ամյա Մարաշլյանը բացել է հաշիվը, իսկ 43-րդ րոպեին խփել է երկրորդ գոլը։ Մարաշլյանը նաև ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Եզրափակչում, որը տեղի կունենա օգոստոսի 26-ին, «Կոլամբուս Քրյուն» տիտղոսը կվիճարկի ամերիկյան «Լոս Անջելեսի» հետ։