Միքայել Արամյանն ու Վիկա Չուման դարձել են «Շաբաթ» հեռուստաալիքի «Չիկուլի» նախագծի հաղորդավարները
23 Օգոստոսի 2024, 19:07
«Շաբաթ» հեռուստաալիքով մեկնարկել է «Չիկուլի» նախագիծը, որի հաղորդավարներն են դարձել բլոգեր Վիկա Չուման և դերասան Միքայել Արամյանը։
Նոր շոուում հանդիպում են մարդիկ, որոնք չունեն ընդհանուր հետաքրքրություններ։ Ոմանք իրենց օրերն անցկացնում են գրադարանում, ոմանք աղմկոտ երեկույթներում:
Նոր շոուում նրանք կմիավորվեն և կսովորեցնեն միմյանց այն, ինչ լավ գիտեն:
«Չիկուլի» ռեալիթի շոուն եթեր կհեռարձակվի ամեն շաբաթ, չորեքշաբթի՝ ժամը 21:00-ին։