Հասմիկ Գրիգորյանն արժանացել է Ավստրիական երաժշտական ​​թատրոնի ժյուրիի գլխավոր մրցանակին

26 Օգոստոսի 2024, 22:50

Մշակույթ

Alpha Classics-ի հանրահայտ սոպրանո Հասմիկ Գրիգորյանն արժանացել Ավստրիական երաժշտական ​​թատրոնի 2024 թվականի ժյուրիի գլխավոր մրցանակին։

1981 թվականին Վիլնյուսում ծնված Հասմիկ Գրիգորյանի անզուգական կարիերան և նրա հսկայական ներդրումը օպերային աշխարհում մնայուն ազդեցություն են թողել երաժշտական ​​թատրոնի վրա:

Սեպտեմբերի վերջին Հասմիկ Գրիգորյանն ավստրիական Զալցբուրգում հանդես է գալու Պրոկոֆեւի «Խաղամոլը» ներկայացման մեջ գլխավոր՝ Պոլինայի դերում։ Խորհրդանշական է, որ այս նույն ներկայացման մեջ հանդես են գալու նաեւ հայ երիտասարդ երգիչներ՝ Լիլիթ Դավթյանը «Գունատ տիկնոջ» դերում, իսկ Նավասարդ Հակոբյանը՝ «Անհաջողակ խաղացողի» դերում։