Երկար նարդու Մոսկվայի բաց առաջնությունում բոլոր գլխավոր տեղերը զբաղեցրել են հայերը

27 Օգոստոսի 2024, 14:15

Սպորտ

Ավարտվել է նարդու Մոսկվայի բաց առաջնությունը։ Երկար նարդու գլխավոր մրցաշարի հաղթող են դարձել հայերը. առաջին տեղը զբաղեցրել է Արմեն Հովսեփյանը, երկրորդում Աշոտ Օհանովն է, երրորդ տեղում՝ Լյովիկ Բաղդասարյանը:

Կանանց երկար նարդու գլխավոր մրցաշարում առաջին տեղը զբաղեցրել է հայուհի Սաբինա Դալաքյանը: