Մոսկվայի ՎԴՆԽ-ում անցկացվել է «Ծիրան» ամենամյա փառատոնը
27 Օգոստոսի 2024, 22:47
Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրում (ՎԴՆԽ) անցկացվել է «Ծիրան» ամենամյա փառատոնը, որին մասնակցել է ավելի քան 200 արտիստ, անցկացվել են նարդու և շախմատի մրցաշարեր, վարպետության դասեր և թատերական ներկայացումներ:
Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել «Ծիրանագույն» նորաձևության ցուցադրությունը և «Ծիրանի գնդակ» ֆուտբոլային մրցաշարը, որի հաղթող է դարձել Յարոսլավլի «Արարատ» թիմը: Տոնի հատուկ հյուրն էր Ռուսաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ահմադ Սուլթան Իսսա ալ Ջաբերը: Նրա պատվին երգիչ Գագիկ Եզակյանը երգ է կատարել նաև արաբերենով։
Նշվում է նաև, որ 60-ից ավելի երեխաներ մասնակցել են ծիրանի նկարչության վարպետության դասին: Վարպետության դասը վարել է նկարիչ-գրաֆիկ դիզայներ Էլեն Զարգարյանը: