Կարեն Խաչանովը մեկ հորիզոնականով բարձրացել է ATP-ի վարկանիշում

27 Օգոստոսի 2024, 11:45

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը US Open-ի մեկնարկից առաջ բարձրացել է պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում: Վարկանիշի թարմացված տարբերակը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:

Խաչանովը բարձրացել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը:

Համաշխարհային վարկանիշի առաջին տասնյակը մնացել է անփոփոխ։ Առաջատարի դիրքը պահպանում է իտալացի Յանիկ Սինները։