Հայաստանը Չիտայում մասնակցում է «Եվրասիական գավաթ» բռնցքամարտի խոշոր մրցաշարին
28 Օգոստոսի 2024, 14:15
Չիտայում տեղի է ունեցել «Դաուրիայի Եվրասիական գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարի հանդիսավոր բացումը:
Ուժեղագույնի կոչման համար կպայքարեն ավելի քան 150 մարզիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Սիերա Լեոնեից, Չինաստանից, Մոնղոլիայից, Ուզբեկստանից, Կորեայից, Բելառուսից, Կուբայից, Վենեսուելայից, Գերմանիայից և Իսրայելից: Մրցաշարն անցկացվում է օգոստոսի 26-29-ը: