Առնո Բաբաջանյանի ստեղծագործությանը նվիրված համերգ՝ Սոչիի ֆիլհարմոնիայում

28 Օգոստոսի 2024, 16:45

Մշակույթ

Սոչիի երգեհոնային և կամերային երաժշտության դահլիճում կայացել է «Շնորհակալ եմ քեզ…» խորագրով համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությանը:

Այս համերգաշրջանի պրեմիերան Բաբաջանյանի «Տրիո դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար» ստեղծագործությունն էր։ Սոչիի ֆիլհարմոնիայի արտիստներն հանդիսատեսին ներկայացրել են նաև կոմպոզիտորի հայտնի «Նոկտյուրնը»։

Համերգի շրջանակներում «Սոչի-սոլո» և «Սոպրանո-Սոչի» համույթները գեղարվեստական ղեկավար Լարիսա Վենգորժեսկայայի ղեկավարությամբ, պատրաստել են «Քաղաքի տիրուհին» ծրագրի պրեմիերային վիրտուոզ համարը։