Էդգար Սևիկյանը համաձայնել է տեղափոխվել «Լոկոմոտիվ»

28 Օգոստոսի 2024, 10:55

Սպորտ

Հայ ֆուտբոլիստ, հունգարական «Ֆերենցվարոշ»-ի հարձակվող Էդգար Սևիկյանը համաձայնել է վարձավճարով տեղափոխվել «Լոկոմոտիվ»։

«Լոկոմոտիվ»-ը «Ֆերենցվարոշ»-ի հետ համաձայնեցրել է վարձավճարը, որը կկազմի 200 հազար եվրո: Այժմ բանակցություններ են ընթանում հետգնման տարբերակի և դրա գումարի շուրջ: Մոսկվացիները հույս ունեն մոտ ժամանակներս ավարտել տեղափոխումը։