Հայ լրագրողները Մոսկվայում կմասնակցեն միջազգային մեդիա դպրոցի
29 Օգոստոսի 2024, 18:20
Ավելի քան 30 օտարերկրյա լրագրողներ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Տաջիկստանից և Ուզբեկստանից ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու «ИнтерНовости» միջազգային մեդիա դպրոցին:
Նրանք այցելել են ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, որը դառնում է 120 տարեկան:
Լրագրողներին ցույց է տրվել վերստեղծված սենյակ-թանգարան, որը հիմնադրվել է՝ ի հիշատակ խորհրդային և ռուս ֆոտոլրագրող, լուսանկարիչ Վլադիմիր Գուրգենի Մուսայելյանի: