Իլյա Պապոյանը ելույթ է ունեցել «Օնեգ» թանգարան-կալվածքի բեմում

29 Օգոստոսի 2024, 19:40

Մշակույթ

Ռուսաստանաբնակ հայազգի դաշնակահար, Պ. Ի. Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր Իլյա Պապոյանը ելույթ է ունեցել Մեծ Նովգորոդում գտնվող Ս. Վ. Ռախմանինովի «Օնեգ» թանգարան-կալվածքի բեմում:

Համերգին մասնակցել է նաև Մարիինյան թատրոնի մեներգիչ Միխայիլ Պետրենկոն: Ս. Վ. Ռախմանինովի ստեղծագործությունների հնչյունների ներքո ավարտվել է «Օնեգ» թանգարան-կալվածքի մշակութային և կրթական ծրագրի ամառային շրջանը։

Նշվում է նաև, որ համերգին մասնակցելու համար Պապոյանն արժանացել է շնորհակալագրի: