Վահագն Հայրապետյան․ Վիրտուոզ ջազմենը

30 Օգոստոսի 2024, 23:59

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Օգոստոսի 30-ը ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի ծննդյան օրն է:

Ծնվել է 1968 թվականի օգոստոսի 30-ին ջութակահար Կարո Հայրապետյանի ընտանիքում: Մանուկ հասակից զբաղվել է երաժշտությամբ։ Ավարտել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, ապա Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը:

Հայրապետյանը տարվել է ջազով և այն ամենով, ինչը կապված է դրա հետ։ Նա հանդես է եկել այնպիսի ջազմենների հետ, ինչպիսիք են Իգոր Բուտմանը, Դանիիլ Կրամերը, Էլվին Ջոնսը, Բարրի Հարիսը։

Վահագն Հայրապետյանը մեկ անգամ չէ, որ մասնակցել է միջազգային ջազ փառատոների, իսկ 1989 թվականին արժանացել է Վիլնյուսի ջազ փառատոնի Գրան պրիին։
1990-ականների վերջերից Հայրապետյանը Armenian Navy Band խմբի դաշնակահարն է, իսկ 2004 թվականից նաև ղեկավարում է «Կատուներ» ջազ-ռոք խումբը: Նա նաև երաժշտություն է գրել «Խճճված զուգահեռներ» ֆիլմի համար։

2008 թվականին «Կատուներ» խմբի կազմում Հայրապետյանն «Estate Jazz» մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի։ 2011 թվականին ձայնագրել է իր առաջին սոլո ջազային սկավառակը՝ «Singin′& Swingin»-ը։

Հիմա եթերում