Մխիթարյանի գեղեցիկ գոլային փոխանցումը՝ «Ատալանտա»-ի դեմ խաղում

31 Օգոստոսի 2024, 20:50

Սպորտ

Հայ ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի կազմում դարձել է գոլային փոխանցման հեղինակ Եվրոպայի լիգայի հաղթող «Ատալանտա»-ի դեմ խաղում: Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Իտալական Ա Սերիայի երրորդ տուրում չեմպիոն «Ինտեր»-ը 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպաս:

Ինքնագոլի հեղինակ է դարձել ալբանացի պաշտպան Բերատ Ջիմսիտին, դուբլի հեղինակ՝ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը, աչքի է ընկել նաև իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան:

Այս խաղից հետո «Ինտեր»-ը 7 միավորով առաջատարն է, իսկ «Ատալանտա»-ն 3 միավորով 11-րդ տեղում է: