Դմիտրի Խառատյանը՝ «Մոսֆիլմ․ Ոսկե հավաքածու» հեռուստաալիքի նոր վավերագրական նախագծի հաղորդավար

01 Սեպտեմբերի 2024, 15:20

Հայեր

«Մոսֆիլմ․ Ոսկե հավաքածու» հեռուստաալիքը մեկնարկում է «Մոսֆիլմ. Ոսկե դար» նախագիծը։ Այն նվիրված է «Մոսֆիլմ»-ի 100-ամյակին։

Նախագծի հաղորդավարը կլինի ազգությամբ հայ դերասան, հեռուստահաղորդավար, կինոպրոդյուսեր, ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանը:

««Մոսֆիլմ»-ն ինձ համար խորհրդանշական վայր է։ Այն ժողովրդի, հանդիսատեսի համար ֆիլմարտադրության խորհրդանշական հարթակ է, որն ազդում է մեր կյանքի վրա։ Եվ, իհարկե, շատ կարևոր է իմանալ, թե ինչից է բաղկացած այդ գործընթացը, ինչ մասնագիտություններ են ներգրավված դրանում, քանի որ կինոն կոլեկտիվ արվեստի ձև է, այն համատեղ են անում», — ասել է Խառատյանը։

Նախագծի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 7-ին:

Հիմա եթերում