Ռուսաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը նվազել է
03 Սեպտեմբերի 2024, 10:05
Հայաստան զբոսաշրջային հոսքն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 6.1%-ով: Զբոսաշրջիկների թվի կրճատումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների թվի 23,6% կրճատմամբ։ Դա կարող է պայմանավորված լինել ռելոկանտների մի մասի հայրենիք վերադարձի հետ։
Միաժամանակ նկատվում է զբոսաշրջիկների թվի աճ Հնդկաստանից, Վրաստանից և Իրանից։ Այս ցուցանիշն ընթացիկ տարում փոքր-ինչ զիջում է 2023 թվականի ցուցանիշներին, սակայն զգալիորեն բարձր է 2019 թվականի ցուցանիշներից։
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 237 603 զբոսաշրջիկ։ Դա 18 103-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2024 թվականի հունվար-հուլիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):