Հայ ֆուտբոլիստ, Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը նոր խաղային համար է ստացել «Ռեալ Սոսյեդադ»-ում:
21-ամյա Զախարյանն այժմ հանդես կգա 8 համարի մարզաշապիկով։ Ֆուտբոլիստի նոր մարզաշապիկի համարը նախկինում պատկանում էր կիսապաշտպան Միկել Մերինոյին, որը տեղափոխվել է «Արսենալ»: