Ամփոփվել է «Նախագծային արագացուցիչ» կրթական նախագիծը. Հայաստանի թիմն առաջին տեղում է

03 Սեպտեմբերի 2024, 19:23

Կրթություն

Մոսկվայի կառավարությունն անցկացրել է «Նախագծային արագացուցիչ» կրթական միջոցառումը երիտասարդների համար։

«Մոսկվայի հայրենակցի տուն» տելեգրամյան ալիքը հայտնում է, որ նախագծերի գնահատման արդյունքում ժյուրիի անդամների կողմից որոշվել են հաղթող 3 թիմերը: Առաջին տեղում «Յարիլո» թիմն է (Հայաստան)։ Լավագույն երեք թիմերը կստանան կազմակերպչական և ֆինանսական աջակցություն 2025 թվականին իրենց միջոցառումներն իրականացնելու համար:

Ժյուրիի առջև ելույթ են ունեցել 15 թիմեր Հայաստանից, Աբխազիայից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ադրբեջանից, Մերձդնեստրից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Հարավային Օսիայից։

Հիմա եթերում