Լարի Գագոսյանը՝ արհեստական բանականության ազդեցության մասին ժամանակակից արվեստի աշխարհի վրա
14 Հունիսի 2023, 09:19
Տեխնոլոգիան ստիպում է աշխարհը շուռ տալ։ Բայց ես չեմ պատրաստվում ընդլայնվել արհեստական բանականության արվեստի մեջ: Այս մասին NYP-ին տված հարցազրույցում ասել է Լարի Գագոսյանը, ով համարվում է վերջին կես դարի ամենաազդեցիկ արտ-դիլերը, փոխանցում է News.am Style-ը։
«Ինձ համար, որպես գործարարի, հարց է՝ թե ներդրումները հետ կգա՞ն եւ ե՞րբ։ Վերջերս Նյու Յորքում ցուցադրություն ունեցա մեծ ռեժիսոր Բենեթ Միլլերին նվիրված։ Նա նկարահանել է երեք ականավոր ֆիլմ՝ «Կապոտե», «Փողով մարդը» եւ «Աղվես որսացողը»։
Մենք DALL•E պատկերի գեներատորի միջոցով նրա ստեղծած պատկերների ցուցահանդես ենք պատրաստել: Գեղեցիկ նկարներ, որոնք չեն արվել տեսախցիկով: Մենք բավականին շատ ենք վաճառել, իսկ արձագանքները շատ դրական են եղել: Նախատեսում եմ շարունակել աշխատել նրանց հետ»։
Հարցին, թե արդյոք արվեստագետներին պե՞տք է մտահոգի արհեստական ինտելեկտի ներդրումն արվեստ, Գագոսյանը վստահեցրեց, որ մոտ ապագայում պատկերասրահում արհեստական ինտելեկտի մաս չի տեսնում։ «Պարզապես ինձ ավելի շատ հետաքրքրում էր, թե ինչ է ստեղծում Բենեթը, քան սուզվել արհեստական բանականության արվեստի մեջ»:
Խոսելով ժամանակակից արվեստի հիմնական ուղղությունների մասին՝ Գագոսյանը նշեց.
«Մենք ապրում ենք շատ բազմակարծության ժամանակաշրջանում։ Միգուցե ճոճանակը վերադառնա աբստրակցիային, բայց այն միշտ շարժման մեջ է։ Նախկինում գերիշխող ոճեր են եղել՝ փոփ-արտը, մինիմալիզմը, ակնհայտորեն սկիզբ առած իմպրեսիոնիզմի ժամանակաշրջանում:
Միգուցե ապագայում մենք հետ նայենք այս ժամանակաշրջանին եւ տեսնենք, որ գերիշխող միտում է եղել, բայց հիմա պարզ չէ, թե կա որեւէ ոճ, որը գերիշխում է նույն չափով, ինչ նախկինում:
Հարցին, թե ինչպես է նա մեքենաներ կայանելուց եւ առանց գեղարվեստական ծագման պաստառներ վաճառելուց մինչեւ աշխարհի ամենաազդեցիկ պատկերասրահատերերից մեկը դառնալը, Գագոսյանն ասաց, որ դա քրտնաջան աշխատանքի եւ բախտի արդյունք է:
«Ես սիրում եմ մրցակցությունն ու մարտահրավերները: Ես սիրում եմ այն, ինչ անում եմ, ինչը շատ հետաքրքիր է դարձնում աշխատանքը, եւ ես մնում եմ շատ մոտիվացված»: