Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի «Բորուսիա»-ի լեգենդների հրաժեշտի խաղին

03 Սեպտեմբերի 2024, 23:00

Սպորտ

Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կկայանա Դորտմունդի «Բորուսիա»-ի լեհ լեգենդներ Լուկաշ Պիշչեկի և Յակուբ Բլաշչիկովսկու հրաժեշտի հանդիպումը: Այս հանդիպմանը կմասնակցի նաև հայ ֆուտբոլիստ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

35-ամյա հայը նախկին թիմակիցներից շատերի հետ հանդես կգա Լուկաշ Պիշչեկի թիմում։
Լեգենդների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին։