Դա զառանցանք է. Անդրեյ Նիկուլինը՝ Ադրբեջանի հայտարարության մասին

03 Սեպտեմբերի 2024, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Անդրեյ Նիկուլինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությամը, թե միջազգային հանրության կողմից պետք է սահմանափակումներ կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ։

«Դա զառանցանք է։ Նման դիտարկումներ պարբերաբար հնչում են: Ադրբեջանը պահանջում է սահմանադրական փոփոխություններ, Ադրբեջանը պահանջում է սահմանների վերաբերյալ որոշում, և դա ընթանում է որպես ինչ-որ կուլիսային խաղ, սակարկություն՝ կապված երկրների միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման հետ։ Այսպիսով, Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել, հիշեցնում է անհավասարակշռության մասին։ Սա չի նշանակում, որ Հայաստանին ինչ-որ կերպ կպարտադրեն, քանի որ այս դեպքում Հայաստանին կարելի է պարտադրել միայն զորք ուղարկելով և իրական պատերազմում հաղթելով։

Բայց նման բան էլ ոչ ոք չի սպասում պարզապես այն պատճառով, որ հետևանքները Ադրբեջանի համար միջազգային մեկուսացման տեսքով շատ թանկ կլինեն։ Արդեն մեկ տարուց ավելի է՝ տեղի է ունենում անդրկուլիսյան սակարկությունների գործընթաց՝ խաղաղության պայմանագրի, սահմանագծման, տրանսպորտային միջանցքների և այլնի մասին։ Սա կուլիսային գործընթաց է՝ ինչ-որ կերպ խթանելու կամ ինչ-որ ծագող հարցեր լուծելու համար։ Եվ այդ պատճառով Ադրբեջանը պարբերաբար նման կտրուկ ռեպլիկներ է արձակում», — ասել է Նիկուլինը։