Պատարագ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում
09 Սեպտեմբերի 2024, 09:20
Վանա լճի ամենամեծ կղզում` Աղթամարում գտնվող Սուրբ խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել։
Պատարագին մասնակցել է Պոլսո Հայոց թեմի առաջնորդ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։
Սուրբ խաչ եկեղեցու վերակառուցումից հետո թուրքական կառավարությունը թույլատրել է տարեկան մեկ անգամ պատարագ մատուցել այնտեղ։
Առաջին անգամ պատարագ մատուցելու թույլտվություն Թուրքիայի կառավարությունը տվել է 100 տարի առաջ։ Սովորաբար այստեղ պատարագ մատուցվում է Խաչվերացի տոնին նախորդող կիրակին։