Գեղասահորդուհի Սոֆյա Սամոդելկինան պրակտիկա կանցնի մարզիչ Ռաֆայել Հարությունյանի մոտ

09 Սեպտեմբերի 2024, 19:23

Սպորտ

Աստանայի գեղասահքի ֆեդերացիան հայտարարել է, որ գեղասահորդուհի Սոֆյա Սամոդելկինան լքել է «Պլյուշչենկոյի հրեշտակներ» ակադեմիան և հոկտեմբերին կմեկնի Լոս Անջելես՝ մարզիչ Ռաֆայել Հարությունյանի մոտ պրակտիկա անցնելու։

Ռուսաստանի փոխչեմպիոն Սամոդելկինան Ղազախստանի քաղաքացիություն է ստացել 2023 թվականին։ Հուլիսին 17-ամյա մարզիկը հաղթել էր Ղազախստանի ամառային առաջնությունում։