Հայ բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

10 Սեպտեմբերի 2024, 19:15

Սպորտ

Հայ բռնցքամարտիկները հաջող են հանդես եկել Գորիում (Վրաստան) անցկացված Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարում: Ոսկե մեդալակիրներ են դարձել Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) և Աղվան Ալեքսանյանը (80 կգ):

Արծաթե մեդալակիրներ են Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արես Հակոբյանը (67 կգ) և Գարիկ Անթանոսյանը (75 կգ): Բրոնզե մեդալակիրներ են դարձել Արեն Ասլամազյանը (51 կգ), Յուրա Բաբլումյանը (63,5 կգ) և Հենրիկ Ճղրիկյանը (+92 կգ):

Սա հայ բռնցքամարտիկների եզրափակիչ ստուգումն էր հոկտեմբերի 8-ին Բուլղարիայում մեկնարկելիք Մ22 Եվրոպայի առաջնությունից առաջ: